Գարեգին Թոսունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Թոսունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բանկիր, իրավաբան, ֆիզիկոս և մաթեմատիկոս |
Աշխատավայր | ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Garegin Tosunyan Վիքիպահեստում |
Գարեգին Աշոտի Թոսունյան (ռուս.՝ Гареги́н Ашо́тович Тосуня́н, մայիսի 14, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի բանկերի միության նախագահ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի ազատ տնտեսական միության փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1], պրոֆեսոր[2], մենեջմենթի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական իրավունքի դոկտորական խորհրդի անդամ, «Долговой эксперт» և «Национальный банковский журнал» ամսագրերի խորհրդի նախագահի տեղակալ, «Բանկային իրավունք» և «Իրավաբանության հարցեր» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ, հեղինակ է ավելի քան 270 հոդվածների, 50 գրքերի, մենագրությունների և դասագրքերի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Թոսունյանը ծնվել է Երևան քաղաքում։ Հայրը՝ Աշոտ Կարպի Թոսունյանը պատմաբան էր, իսկ մայրը՝ Կիմա Գեդեոնի Թոսունյանը ռուսաց լեզվի ուսուցչուհի[3]։ Հայրը մինչև պատմաբանի մասնագիտություն ստանալը սովորել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Մեծ քույրը նույնպես կրթությամբ ֆիզիկ է։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գարեգինը 1971 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և 1976 թվականին ավարտել այն[4]։ 1977-1988 թվականների ընթացքում աշխատել է նախ՝ որպես գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող, իսկ ավելի ուշ՝ Դուբնա քաղաքի միասնական միջուկային ինստիտուտի հետազոտությունների բաժնի վարիչի տեղակալ[5]։ 1986 թվականին Մոսկվայի Լենինի անվան համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[6]։ 1988 թվականին նա թողնել է գիտության ոլորտը և մինչև 1990 թվականը աշխատանքի անցնել Մոսկվայի քաղգործկոմի գիտության և տեխնիկայի գլխավոր վարչությունում, որտեղ էլ հիմնել և ղեկավարել է գիտաարտադրական ընկերություն[7]։ 1989 թվականին հեռակա ուսուցմամբ ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը։ 1990-1999 թվականներին եղել է տեխնոլոգիայի և գիտության զարգացման Մոսկվայի բանկի («Տեխնոբանկի») նախագահը։ 1991 թվականին Թոսունյանը մասնակցել է Ռուսաստանի բանկերի միության ստեղծմանը և հենց այդ ժամանակ էլ ընտրվել այդ միության փոխնախագահ:1992 թվականին հիմնել է միջբանկային ֆինանսական տուն և ղեկավարել տնօրենների խորհուրդը։ 1994 թվականին նա ստեղծել է գիտական հետազոտությունների կենտրոն, իսկ 1996 թվականին՝ տեղեկատվական գործակալություն։ Այդ ընթացքում Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1992 թվականին ՌԴ կառավարման ազգային ակադեմիայի տնտեսագիտության բաժնում ստացել է 3-րդ բարձրագույն կրթությունը, իսկ 1995 թվականին Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բանկային գործը և բանկային իրավաբանությունը Ռուսաստանում. փորձը, խնդիրները, հեռանկար» թեմայով[8]։ 1997 թվականին թողել է «Տեխնոբանկի» կառավարման նախագահի պաշտոնը, սակայն շարունակել է տնօրինել «Տեխնոբանկի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նույն թվականին նշանակվել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Ռուսաստանի վարչապետ Եվգենի Պրիմակովի և փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոյի ֆինանսաիրավական հարցերով խորհրդականը[9]։ Այնուհետև նշանակվել է Պետական Դումայի կոմիտեի փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ՝ ֆինանսական շուկայի և վարկային կազմակերպման հարցերով։ 2000 թվականի այդ պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2002 թվականը դասավանդել է ՌԴ կառավարման ազգային ակադեմիայում։ 2002 թվականից մինչև հիմա (2017) Ռուսաստանի բանկերի միության նախագահն է[10][11]։ 2008 թվականին Թոսունյանը դարձել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Գարեգին Թոսունյանին շնորհվել է «ՌԴ գիտության վաստակավոր գործչի» կոչում[12][13]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Ռուբենը (1981), Աննան (1985) և Դիանան (2000)։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Государственное управление в области финансов и кредита в России.. (1997)
- Теория банковского права.. (2004)
- Банкизация России: Право, экономика, политика (2008)[14]
- Антикризисные меры и антикризисное законодательство (2010)[15]
- Актуальные проблемы банковского и смежного законодательства. (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тосунян Гарегин Ашотович, президент Ассоциации российских банков․
- ↑ «ТОСУНЯН Гарегин Ашотович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «БИОГРАФИЯ — ГАРЕГИН ТОСУНЯН». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Гарегин Ашотович . Биография.(չաշխատող հղում)
- ↑ Гарегин Тосунян: бизнес-климат нужно менять кардинально
- ↑ «Тосунян Гарегин Ашотович». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Гарегин Тосунян
- ↑ msal.ru/netcat_files/521/703/Vizitnaya_kartochka_3.pdf КАФЕДРА БАНКОВСКОГО ПРАВА(չաշխատող հղում)
- ↑ Ассоциацию российских банков возглавил Гарегин Тосунян։
- ↑ Ассоциация российских банков
- ↑ «ТОСУНЯН ГАРЕГИН Президент Ассоциации российских банков». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Гарегин Тосунян: «Если бы все было идеально, было бы неинтересно»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Управление ассоциацией: Президент АРБ - Ассоциация российских ...(չաշխատող հղում)
- ↑ Тосунян Гарегин Ашотович «Банкизация России: Право, экономика, политика»
- ↑ Краткое описание(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Թոսունյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 14 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ իրավաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ